Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.03.2014 | 23:32

Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պետք Տիրոջ օրը, այն խավար է և ոչ թե լույս։ Որպես թե մի մարդ փախչի առյուծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին հենի և օձը խայթի նրան։ Չէ՞ որ խավար է Տիրոջ օրը և ոչ լուսավոր, աղջամղջային է, և լույսի ճաճանչ չկա նրա մեջ։ «Ատեցի, մերժեցի ձեր տոները և ձեր տարեկան հավաքների հոտը չեմ շնչի. և եթե ձեր ողջակեզներն ու զոհերը մատուցեք, չեմ ընդունի դրանք և չեմ նայի ձեր փրկության նշաններին»։


Ամոս 5. 18-22

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ